Բուֆոն. «Մարդիկ կարող են հուղարկավորել ինձ որքան ուզում են, սակայն հուղարկավորմանը ոչ ոք չի գա» (տեսանյութ)

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի «Լիոնի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0):

«Մարդիկ կարող են հուղարկավորել ինձ որքան ուզում են, սակայն հուղարկավորմանը ոչ ոք չի գա: Արդեն շատ անգամ եմ ասել, որ ես ինքննդատական եմ և ևս մեկ անգամ չեմ ուզում լսել մարդկանց, ովքեր ցանկանում են արտահայտել  իրենց անվստահությունը կամ անհարգալից վերաբերմունքը:

Վերջին շրջանում շատ հիմարություններ եմ լսել և ընդամենը մեկ մեկնաբանությունն էր իրականությանը մոտ ՝ «Ես Բուֆոնից ավելին էի սպասում»: Դա այդպես է և ես կարող եմ համաձայնվել այդ ամենի հետ»,- ասել է Բուֆոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ