Բուֆոն. «Կասիլյասի բացակայությունն Իսպանիայի հավաքականում ազդանշան է ինձ համար»

Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆոնն Իսպանիայի հավաքականի դեմ խաղից առաջ խոսել է Իկեր Կասիլյասի մասին:

«Տարօրինակ է, որ Կասիլյասին չես տեսնում Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում: Սա ազդանշան է ինձ համար, և դա նորմալ է:

Ֆուտբոլիստի կյանքն է այսպիսին. դու սկզբում խաղադաշտում ես, հետո՝ հանդիսականների հետ: Ես ևս պետք է պատրաստ լինեմ սրան»,- Corriere dello Sport-ը փոխանցում է Բուֆոնի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ