Բուֆոն. «Հիգուայինն անչափ ազնիվ մարդ է»

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը «Նապոլիի» դեմ խաղից հետո խոսել է Գոնսալո Հիգուայինի մասին, որը դարձավ հանդիպման հաղթական գոլի հեղինակը:

«Հիգուայինն անչափ ազնիվ մարդ է. նա «Նապոլիի» նկատմամբ հաղթանակը տոնեց շատ հանգիստ, որն իսկապես ճիշտ էր նրա կողմից:

Մենք դժվար հաղթանակ տարանք: Իհարկե, նա գոհ էր»,- ասել է Բուֆոնը:

Հիշեցնենք, որ Գոնսալո Հիգուայինն ամռանը «Նապոլիից» է տեղափոխվել «Յուվենտուս»: Թուրինյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 90 միլիոն եվրո:

«Յուվենտուսը» Հիգուայինի գոլի շնորհիվ հաղթեց «Նապոլիին»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ