Բուֆոն.«Այն, ինչ հիմա անում է Նոյերը, ես անում էի դեռ «Պարմայում»

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը խոսել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի խաղաոճի մասին՝ նշելով, որ նա ամենևին էլ առանձնահատուկ բան չի անում: Իտալացու խոսքերով՝ նա երիտասարդ տարիներին նույնը արել է «Պարմայի» կազմում:

«Այն, ինչ հիմա անում է Նոյերը, ես ժամանակին անում էի «Պարմայի» կազմում, երբ մենք հաղթեցինք ՈՒԵՖԱ-ի գավաթը, Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը»,-ասել է Բուֆոնը:

«Ես միշտ էլ հակված եմ եղել ոտքով խաղին: Իրապես նոր բան ներդրել է «Բարսելոնան» դրանից դեռ 10 տարի առաջ, երբ կատալոնացիները սկսեցին դարպասապահին ինտեգրել իրենց թիմի խաղում»,-հավելել է «Յուվենտուսի» դարպասապահը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ