Բրյուսելի մահապարտի կրտսեր եղբայրը՝ թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում շարունակվում է թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը, որում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 68 կգ. քաշային Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ` Արսեն Ավետիսյան) հաղթել է իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկներին՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Մրցաշարին 54 կգ քաշային կարգում մասնակցել է Մուրադ Լաշրաուին, ով Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների հեղինակներից Նաժիմ Լաշրաուիի կրտսեր եղբայրն է: Վերջինը մարտի 22-ին Բրյուսելի Իսիլ օդանավակայանում պայթեցրել էր ինքն իրեն՝ սպանելով ևս 14 մարդու: Մետրոյում ու օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններին ընդհանուր զոհ դարձան 32 մարդ:

Մահապարտի եղբայր Մուրադը հինգշաբթի 6:3 հաշվով առավելության է հասել իսպանացի Խեսուս Տորտոսայի նկատմամբ՝ դառնալով թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն: Մուրադը դեռևս 2015 թվականին է որակավորվել Օլիմպիական խաղերին:

23

Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններից երկու օր անց Մուրադն իր վշտակցությունն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշելով, որ ընտանիքն օտարում է Նաժիմին իրենից:

«Ես ապշած էի: Չէի կարողանում հավատալ, որ նա այդպիսի բան կարող էր անել, սակայն մենք չենք ընտրում մեր ընտանիքի անդամներին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մուրադը:

Մուրադ Լաշրաուին նշել է, որ եղբոր հետ կապ չի ունեցել վերջին երկու տարիներին, երբ նա Բելգիայից տեղափոխվել էր Սիրիա:

24

Մահապարտի եղբայրն անդրադարձել է նաև Նաժիմի մարդկային որակներին. «Նա լավ տղա էր, խելացի: Կարողանում էր ֆուտբոլ խաղալ, գիրք էր կարդում: Մեր ընտանիքն ունի այն հարցերը, որոնք ունեք բոլորդ: Նա պետք է խելացի տղա լիներ… Չեմ կարողանում հավատալ պատահածին»:

Մուրադը փորձել է կապ հաստատել եղբոր հետ 2013 թվականին Ֆեյսբուք սոցցանցի միջոցով, սակայն չի հաջողվել:

«Իսկապես խելագարություն է. փաստորեն կարելի է դաստիարակություն ստանալ նույն ծնողներից, ու արդյունքում՝ եղբայրներից մեկը լինի լավը, իսկ մյուսը՝ իրոք շատ վատը»,- ասել է Մուրադի իրավապաշտպան Ֆիլիպ Կուլոտը Բրյուսելի հարձակումներից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ