Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին:

Կիսաեզրափակիչ փուլ հասնելու դեպքում հայ մարզիկը կնվաճեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ