Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է  ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում, որին մասնակցում է 14 բռնցքամարտիկ` այդ թվում նաև Անուշ Գրիգորյանը: Վերջինս նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը:

Աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ: Մասնակից բռնցքամարտիկների անունները կհրապարակվի ավելի ուշ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ