Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է վարկանշային մրցաշարի

Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աղջիկների աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հավաքականն այս օրերին մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում: Հավաքին մասնակցում են 8 մարզուհիներ:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը:

Հավելենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ