Բռնցքամարտ. Վլադիմիր Մարգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Թուրքական Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մարգարյանը պարտության է մատնել մոլդովացի Վասիլի Բելոուսին, նվաճել լավագույն երրորդ տեղը և ապահովել Հայաստանի հավաքականի 4-րդ օլիմպիական ուղեգիրը:

Ապրիլի 17-ին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար կպայքարի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ