Բռնցքամարտ. Հայաստանի 6 մարզիկներ հավակնում են մեդալների Կլիչկո եղբայրների անվան մրցաշարին

Սեպտեմբերի 13-17-ը Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ընթանում է Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի երիտասարդական մրցաշարը: Այստեղ Հայաստանը ներկայացնում էին 8 մարզիկներ: Մեր մարզիկներից 6-ը շարունակում են պայքարը մեդալի համար:

Մրցումային առաջին օրը մեր բռնցքամարտիկներից 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստայանը, 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակներ էին տարել և դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Երեկ հաղթանակ է տարել նաև 52 կգ Ժիրայր Սարգսյանը, իսկ +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից:

56 կգ քաշային Վահե Բադալյանն ու 64 կգ Կորյուն Աստոյանը պարտություն են կրել ու դուրս մնացել պայքարից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ