Բրենդան Ռոջերսի «Սելթիկը» պարտվել է Ջիբրալթարի կիսապրոֆեսիոնալ ակումբին

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում շոտլանդական «Սելթիկը», որի գլխավոր մարզիչն է Բրենդան Ռոջերսը, մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է Ջիբրալթարի «Լինքոլն Սիթի» ակումբին:

Խաղի միակ գոլի հեղինակն է դարձել Ջիբրալթարի հավաքականի 34-ամյա հարձակվող Լի Կասկիարոն, ով 2015/16 մրցաշրջանում ազգային առաջնության 9 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ:

Նշենք, որ Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Սելթիկն» առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ