Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հայտնել է «Ռոմա» տեղափոխության մասին

Բրազիլական «Ինտերնասիոնալի» դարպասապահ Ալիսոն Բեկերը հաստատել է, որ տեղափոխվում է «Ռոմա»: Հաջորդ մրցաշրջանում 23-ամյա դարպասապահը հանդես կգա «գայլերի» կազմում: Դարպասապահը «Ռոմա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

«Իրավիճակը շատ պարզ է, սակայն ես այժմ կենտրոնացած եմ «Ինտերնասիոնալում» ելույթներիս վրա, քանի որ թիմի ավագն եմ:

Միայն նախագահը կարող է այսպիսի հարցերը հաստատել, սակայն կարող եմ ասել, որ համաձայնության եմ եկել «Ռոմայի» հետ»,- Football Italia-ն փոխանցում է Բեկերի խոսքը:

Նշենք, որ Բրազիլիայի հավաքականի դարպասապահի պայմանագրի ժամկետը ներկայիս թիմի հետ լրանում է նոյեմբերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ