Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան չի հեռացնի Դունգային

Բրազիլիայի ֆուբոլի կոնֆեդերացիան չի պատրաստվում հրաժարվել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Դունգային ծառայություններից: Այս մասին հայտնել է Բրազիլիայի ազգային հավաքականի համակարգող Ժիլմար Ռինալդին:

«Ես արդեն խոսել եմ ԲՖԿ-ի նախագահի հետ: Դունգան արդեն 2 տարի է ինչ մարզում է հավաքականը և նա շարունակելու այն մարզել: Նա կղեկավարի թիմը Օլիմպիական խաղերի ժամանակ: Մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նա լավ աշխատանք է կատարում, իսկ հավաքականը ճիշտ ուղղու վրա է»,- ասել է Ռինալդին:

Ավելացնենք, որ Բրազիլիացները չկարողացան հաղթահարել Ամերիկայի գավաթ 2016-ի խմբային փուլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ