Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը «ծաղրել» է Լիոնել Մեսիին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մասնակցել է «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկությանը:

Բրազիլացին առաջին հորիզոնականում նշել է Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, երկրորդ հորիզոնականում վերջինս նշել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, իսկ ահա եռյակը եզրափակել է Անտուան Գրիզմանը:

Լավագույնների ցուցակում Տիտեն չի նշել Լիոնել Մեսիին մեկնաբանելով ՝

«Մեսին աշխարհում լավագույնն է, բայց նախորդ մրցաշրջանում լավագույնը Ռոնալդուն էր: Չեմ նշել Մեսիին քանի որ նա շատ վնասվածք ստացավ 2015/16 խաղաշրջանում»,- ասել է Տիտեն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ