Բրազիլիայի բարձրագույն առաջնության ակումբը ավիավթարի է ենթարկվել

Բրազիլական «Շապեկոենսե» ակումբը ավիավթարի է ենթարկվել Կոլումբիայում:

Ինչպես հայտնում են բրազիլական լրատվամիջոցները ակումբը մեկնել է Բոլիվիայից Կոլումբիա, սակայն Մեդելինա օդանավակայանի մոտակայքում կործանվել է:

Նախնական տվյալներով ինքնաթիռում եղել են 27 ֆուտբոլիստ և լրագրողներ (ընդհանուր 81 հոգի):

 Իր հերթին Clarin-ը և 360 Radio Colombia-ն հայտնում են, որ ավիավթարի արդյունքում 10 հոգի ողջ է մնացել և այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում:

Ավելացնենք, որ «Շապեկոենսեն» հանդես է գալիս Բրազիլիայի Ա Սերիայում (բարձրագույն դիվիզիոն), իսկ թիմը մեկնում էր Կոլումբիա, որտեղ դեկտեմբերի 1-ին Կոպա Սուդաամերիկայի գավաթի շրջանակներում պետք է հանդիպեր «Ատլետիկո Նասիոնալին»:

2016-11-29 10_56_01-Roni Molinari on Twitter_ _Fotos que circulam na Colômbia sobre a queda do avião 2016-11-29 10_56_09-Roni Molinari on Twitter_ _Fotos que circulam na Colômbia sobre a queda do avião

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ