Բրազիլական ակումբները դիմել են երկրի ֆուտբոլի Ֆեդերացիային

Բրազիլական ակումբները դիմել են երկրի ֆուտբոլի Ֆեդերացիային մի քանի խնդրանքով, որոնք կօգնեին երաշխավորել «Շապեկոենսե» ակումբի ապագան:

  1. 2017թ. տրամադրել անվճար ֆուտբոլիստներ ակումբին
  2. «Ապահովագրել» «Շապեկոենսե» ակումբը 2-րդ դիվիզիոն դուրս մնալւոց և առաջիկա 3 տարիների ընթացքում պահպանել թիմի տեղը բարձրագույն խմբում:

«Սա ամենահամեստ քայլն է, որ մենք կարող ենք անել մեր կողմից: Մեր նպատակն է օգնել վերականգնել բրազիլական ֆուտբոլի մի մասը, որը մենք այսօր կորցրեցինք»,- ասվում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նամակում:

Այս խնդրանքը արդեն ստորագրել են «Սան Պաուլոն», «Կորինտիանսը», «Սանթոսը», «Պալմեյրասը» և «Պորտուգեզան»:

Բրազիլիայի բարձրագույն առաջնության ակումբը ավիավթարի է ենթարկվել

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ