Բրազիլահայ շախմատիստը հրաժարվել է Բաքվում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցությունից

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք Շախմատային օլիմպիադային:

Բրազիլահայ շախմատիստը, ով Բրազիլիայի ներկայիս չեմպիոնն է, արդեն 3 անգամ ներկայացրել է հարավամերիկյան երկիրը շախմատային օլիմպիական խաղերում: Այս անգամ նա ևս ներառված է թիմի կազմում, սակայն հայտնել է, որ հրաժարվում է մասնակցությունից, քանի որ Ադրբեջանը պատերազմում է իր ժողովրդի դեմ:

«Բրազիլիան Օլիմպիադայում ներկայացնելն իմ գլխավոր նպատակներից է: Թիմի 5 անդամներից մեկը լինելն եզակի զգացողություն է, որը ես զգացել եմ 2010, 2012 ու 2014 թթ.: Այս անգամ էլ մեծ սիրով կներկայացնեի Բրազիլիան, եթե Օլիմպիադան չկազմակերպեր Ադրբեջանը, որն արդեն երկար տարիներ, տարածքային վեճի պատճառով, պատերազմում է իմ հայրենիքի՝ Հայաստանի դեմ, որտեղ խրախուսվում են ռազմական գործողությունները հայ ժողովրդի դեմ»,- գրել էր նա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ