Բրազիլացի ֆուտբոլիստը համալրեց «Գանձասար-Կապանը»

Կապանի «Գանձասարը» պայմանագիր է ստորագրել Վալմերսոն Գարսիա Պրայայի հետ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վալմերսոնը բրազիլացի է: 22-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել Բրազիլիայի Բ Սերիայում՝ «Լուվերդենսեի» կազմում:

Կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Վալմերսոնը հանդես է գալու վարձակալական հիմունքներով:

Նշվում է, որ ֆուտբոլիստը կենտրոնական կիսապաշտպան է, սակայն կարողանում է գործել նաև եզրերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ