Բրազիլացի ֆուտբոլիստը՝ Իտալիայի հավաքականո՞ւմ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային հավաքականում հանդես գալու հրավեր ուղարկել «Պորտուի» բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսին՝ հայտնում է Il Tempo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ են վարել:

Նշենք, որ Տելեսն Ա Սերիայում հանդես գալու փորձ ունի. նախորդ մրցաշրջանում նա խաղացել է Միլանի «Ինտերի» կազմում:

23-ամյա պաշտպանն Իտալիայի քաղաքացի է, այդ իսկ պատճառով կարող է հրավիրվել Իտալիայի հավաքականի մոտ ժամանակներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ