Բրայտներ. «Բարսելոնան 3 Ռոնալդու ունի»

Գերմանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլ Բրայտները, որը ժամանակին  հանդես է եկել նաև«Ռեալի» կազմում, գտնում է, որ «Արքայական» ակումբը չափազանց շատ կախում ունի ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուից:

«Ռեալը» զբաղված է միայն իրեն «Բարսելոնայի» հետ համեմատելով, սակայն ես կարծում եմ, որ «Սերուցքայինների» կազմը այնքան ուժեղ չէ, որ մրցի «Բարսելոնայի» հետ: Հարցը նրանում է, որ «Ռեալի» խաղը կախում ունի Ռոնալդուից: Վերջինիս թիմակիցները մտածում են, որ  եթե Ռոնալդուն հայտնվի նպաստավոր դիրքում, ապա անպայման գոլ կխփի: Սակայն կատալոնական ակումբի հետ նման բաները չեն անցնի, նրանք իրենց շարքերում 3 Ռոնալդու ունեն»,-ասել է գերմանացին:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ