Բրավոն շարք է վերադառնում

«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն վերականգնվել է վնասվածքից:

Չիլիացի ֆուտբոլիստը մարզում է անցկացրել: Բրավոն սպասում է բժշկական «Կանաչ լույսին», որպեսզի նորից խաղադաշտ դուրս գա:

«Բարսելոնան» այս կիրակի Իսպանիայի գավաթի եզրափակչում հանդիպում կանցկացնի «Սևիլայի» հետ: Բրավոն կատալոնական ակումբի տեղափոխվելուց ի վեր ոչ մի խաղ չի անցկացրել այդ մրցաշարում:

Դարպասապահը մկանի վնասվածք էր ստացել ապրիլի 30-ին «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ (2-0):Վնասվածքի պատճառով Բրավոն բաց էր թողել «Էսպանյոլի»  և «Գրանադայի» դեմ հանդիպումները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ