Բրավո. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, հույս ունեմ՝ նա չի հեռանա Արգենտինայի հավաքականից»

Չիլիի հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն աջակցել է «Բարսելոնայում» իր խաղընկեր Լիոնել Մեսիին:

«Կարծում եմ, որ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մենք գիտենք նրա մարդկային հատկանիշների մասին:

Հույս ունեմ, որ նա կշարունակի հանդես գալ Արգենտինայի հավաքականի կազմում դեռ երկար տարիներ»,-նշել է Բրավոն:

Հիշեցնենք՝  այն բանից հետո, երբ  Ամերիկայի գավաթի եզրափակչում Արգենտինայի ընտրանին պարտվեց Չիլիին, Մեսին հայտարարեց հավաքականի կազմում ելույթները ավարտելու մասին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ