Բրանդաոն 5 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել (տեսանյութ)

«Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ Բրանդաուն, ով ներկայումս հանդես է գալիս «Բաստիայի» կազմում, դատապարտվել է 5 ամսվա պայմանական ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2014թ, ՊՍԺ – «Բաստիա» հանդիպումից հետո, Բրանդաոն գլխով հարվածել էր Տիագո Մոտային ՝ կոտրելով նրա քիթը, իսկ դրանից հետո փախել հյուրերի համար նախատեսված հանդերձարան:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Բրանդաոն բողոքարկել էր դատարանի առաջին որոշումը: Սկզբում դատարանը որոշել էր դատապարտել ֆուտբոլիստին 1 ամսվա ազատազրկման:

Ավելացնենք, որ Բրանդաոն որպես տուգանք պետք է նաև վճարի 20,000 եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ