Բռնցքամարտ

20.03.2017

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Հովհաննիսյանն և Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները։ ՀԲՖ մամուլի ծառայություն հաղորդմամբ, կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 2 մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին, և արժանացան բրոնզե մեդալի։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։
18.03.2017

Chemistry Cup 2017. Հովհաննես Դանիելյանն՝ արծաթե մեդալակիր

Գերմանիայի Հալե քաղաքում ավարտվեց բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ նվաճեց: Եզրափակչում Դանիելյանը մրցեց Էկվադորի ներկայացուցչի հետ եւ պարտություն կրեց օլիմպիական բրոնզե մեդալակրից: Հիշեցնենք՝ այս մրցաշարում Հայաստանը ներկայացել էր երեք բռնցքամարտիկով:
26.02.2017

Հովհաննես Բաչկովը՝ Ստրանջայի մրցաշարի հաղթող

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտեր, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճել ոսկե մեդալ: Այսպիսով, հավաքականը հայրենիք կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտի էր ենթարկել Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինին, 2-րդ մենամարտում Բաչկովը հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որում էլ հաղթել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային: Իսկ կիսաեզրափակչում Հովհաննեսը հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Գրիգորի Լիզունենկոյին և ճանապարհ հարթել դեպի եզրափակիչ: Հիշեցնենք՝  հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես եկան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
25.02.2017

Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, որոնք իրենց առաջին քայլերն են կատարում պրոֆեսիոնալ ռինգում, այսօր հերթական հաղթանակներն են գրանցել, տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Արամ Ավագյանն արդեն 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցին ընդունել պարտությունը, իսկ Նարեկ Աբգարյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հակառակորդին: Սա Արամ Ավագյանի 2-րդ, և Նարեկ Աբգարյանի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Հիշեցնենք՝ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում նոկաուտի էր ենթարկել ուզբեկ բռնցքամարտիկին, 26-ամյա մարզիկը իր 2-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալների պայքարում տարել էր ռուս Անտոն Մեժուևի նկատմամբ: Իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը իր անդրանիկ հաղթանակը տոնել էր Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիի հետ մենամարտում: Նշենք, որ հայ բռնցքամարտիկները պետք է որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում, որոնք, իրենց հերթին, պետք է գնահատվեն փորձագետների կողմից: Ըստ այդ գնահատականների՝ կորոշվի, թե որ վարկածում են շարունակելու իրենց ելույթները:
25.02.2017

Ստրանջա-2017. Բաչկովը եզրափակչում է

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղորդում է, որ այս ստուգատեսում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Գրիգորի Լիզունենկոյին և դուրս եկել  եզրափակիչ: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտի էր ենթարկել Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինին, 2-րդ մենամարտում Բաչկովը հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որում էլ հաղթել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը Սոֆիայում ընթացող մրցաշարին ներկայացել էր 9 բռնցքամարտիկով, որոնցից միայն Բաչկովն է շարունակում պայքարի մեջ մնալ :
24.02.2017

Ստրանջա 2017. Տոնականյանն ու Վլադիմիր Մարգարյանը դուրս են մնում հետագա պայքարից

Սոֆիայում շարունակում է ընթանալ բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: ՀԲՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ փետրվարի 24-ին կիսաեզրափակչի ուղեգրերի համար պայքարում էին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Սակայն վերջիններս չկարողացան հաղթահարել Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկների արգելքը և Հայաստան կվերադառնան ձեռնունայն: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտություն է կրել: http://www.vivaronews.am/stranja-2017-hovhannes-bachkoveh-kisaezraphakchum-e
24.02.2017

Ստրանջա-2017. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակում է ընթանալ Ստրանջայի 68-րդ միջազգային հեղինակավոր մրցաշարը: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 65 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Չալոյանը պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
24.02.2017

Հայտնի է՝ Արթուր Աբրահամի առաջիկա մրցակցի անունը

WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը արդեն ապաքինվել է 2016-ի նոյեմբերին ստացած արմունկի վնասվածքից, ներկայումս նախապատրաստվում է 29-ամյա Ռոբին Կրասնիքի հետ մենամարտին, տեղեկանում ենք Boxing Scene կայքից: Մենամարտը կկայանա ապրիլի 22-ին գերմանական Էֆուրտ քաղաքում: Հիշեցնենք, որ 37-ամյա մարզիկը վերջին՝ 50-րդ մենամարտում, հաղթանակ էր տոնել  Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգինի դեմ պայքարում: Այնուհետև, նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նշանակված Արթուր Աբրահամ և Մարտին Մարեյ մենամարտը չէր կայացել հայ բռնցքամարտիկի վնասվածքի պատճառով:
22.02.2017

Ստրանջա-2017. Վլադիմիր Մարգարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի 68-րդ Ստրանջայի մրցաշարում այսօր 2-րդ մրցումային օրն էր: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից փետրվարի 22-ին ռինգ են դուրս եկել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը,  65 քաշային Հովհաննես Բաչկովը ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: ՀԲՖ մամուլի ծառայություն փոխանցմամբ, Հովհաննես Բաչկովն իր 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիր: Պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը պայքարը կսկսի 1/8 փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
21.02.2017

Ստրանջա-2017. Վահե Բադալյանը և Հենրիխ Սարգսյանը դուրս են մնում հետագա պայքարից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակում է ընթանալ Ստրանջայի մրցաշարը: Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Հայաստանի բռնցքամարտի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, այսօր 1/8 եզրափակչից պայքարը սկսած  91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանին պարտություն են կրել Ուկրաինայի ներկայացուցիչներից: Տեղեկացվում է, որ Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել հայ մարզիկի քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 65 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը հաղթական է մեկնարկել առաջնությունում: Իսկ Արման Դարչինյանը և Արսեն Հայրապետյանը պարտվել են մեկնարկային մենամարտերում: Վաղը ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: