«Բորուսիայի» կիսապաշտպանը համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ:

Ինչպես հայտնում է գերմանական Bild-ը, ֆուտբոլիստը համաձայնության է եկել «Սիթիի» հետ:

Գյունդոգանն ու «Սիթին» կկնքեն հնգամյա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի 24 միլիոն եվրո՝ հավելավճարով:

Ավելի վաղ հայտնի էր, որ «Սիթին» 35 միլիոն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ «Բորուսիան» պահանջել է 45 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ