«Բորուսիայի» կիսապաշտպանը՝ «Ռեալի» դիտակետում

Գերմանիայի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում՝ հայտնում է DerWesten-ը:

Վայգլը «Բորուսիա» է տեղափոխվել 2015 թվականին «Մյունխեն-1860»-ից: «Իշամեղուները» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել են 2,5 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում իր արդյունավետ խաղի շնորհիվ 20-ամյա Վայգլը հայտավորվեց Գերմանիայի հավաքականի՝ Եվրո 2016-ի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ