«Բորուսիայի» հարձակման առաջատարը կարող է բաց թողնել «Հերտայի» դեմ հանդիպումը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է բաց թողնել Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումն ընդդեմ «Հերտայի», որը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Հարձակվողը այսօր չի կարողացել ավարտել թիմի մարզումը, հայտնում է Ruhr Nachrichten-ը՝ ներկայացնելով տեսանյութը, թե ինչպես է գաբոնցին կաղալով լքում խաղադաշտը:

Օբամեյանգը այս մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 37 գնդակ և կատարելով 5 արդյունավետ փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ