«Բորուսիայի» ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նևեն Սուբոտիչը կարող է բաց թողնել ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը ձեռքում ունեցած տրոմբի (երակային խցանում) պատճառով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Իշամեղուների» կազմում մասնակցել է 6 հանդիպման, որոնցում աչքի չի ընկել  արդյունավետ գործողություններով:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ 2015/16 մրցաշրջանի ավարտին Սուբոտիչը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ