«Բորուսիայի» ևս մեկ ֆուտբոլիստ հեռանում է

Դորտմունդի «Բորուսիան» հաստատել է, որ ակումբի պաշտպան Նևեն Սուբոտիչը կլքի ակումբը:

Ինչպես տեղեկացնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը,  27-ամյա ֆուտբոլիստին տրվել է հանգստյան օր, որպեսզի նա բանակցություններ վարի նոր ակումբի հետ: Այդ իսկ պատճառով նա չի մասնակցում թիմի մարզումներին:

Հիշեցնենք՝ սերբ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Իշամեղուների» կազմում 2008 թվականից: Նա իր 192 հանդիպումներում  հեղինակել է 15 գոլ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ