«Բորուսիայի» և «Լիվերպուլի» վրա կարգապահական գործ է բացվել

ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նկատմամբ` Եվրոպա լիգայի շրջանակներում թիմերի հանդիպման արդյունքում: Հիշեցնենք, հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով:

«Բորուսիայի» նկատմամբ կարգապահական գործը բացվել է մարզադաշտի մուտքերը արգելափակելու համար, իսկ «Լիվերպուլի» նկատմամբ` ճայթռուկների և հրավառության այլ պարագաների օգտագործման համար:

ՈՒԵՖԱ-ն գործերը կքննի մայիսի 19-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ