«Բորուսիայի» դեմ գործ է հարուցվել

Դորտմունդի «Բորուսիայի»  դեմ գործ է հարուցվել  Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Տոնտենհեմի» հետ խաղից հետո: «Իշամեղուներին» մեղադրանք է ներկայացվել երկրպագուների մուտքը մարզադաշտ խոչընդոտելու համար:

Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, Դորտմունդի ոստիկանությունը խաղի մեկնարկից առաջ անգլիական թիմի երկրպագուներին մարզադաշտի մի մուտքից ուղարկել է դեպի մյուս մուտք, և արդյունքում առաջացել է ամբոխի կուտակում: Ոստիկանությունը, փորձելով վերահսկել ամբոխին, կիրառել է արցունքաբեր գազ, 17 մարդ տուժել է:

Իսկ Դորտմունդի ոստիկանությունը պնդում է, որ երկրպագուները ուշ են ժամանել խաղին, որի արդյունքում էլ առաջացել է հրմշտոց:

Աղբյուրը տեղեկացնում է, որ գործը կքննվի մայիսի 19-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ