«Բորուսիայի» առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Աուգսբուրգի» դեմ խաղը

Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է բաց թողնել Բունդեսլիգայի 27-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ հանդիպումը, որը կկայանա մարտի 20-ին, 20:30: Պատճառն այն է, որ մահացել է նրա պապը, և ֆուտբոլիստը մեկնել է հարազատ տուն:

«Օբամեյանգը որոշել է տեսակցել իր ընտանիքին: Հայտնի չէ` արդյոք նա կվերադառնա մինչև կիրակի օրվա խաղը, թե ոչ»,-ասել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ