«Բորուսիան» զրկվում է ևս մեկ պաշտպանից

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նևեն Սուբոտիչը հայտարարել է, որ հեռանում է գերմանական ակումբից՝ շնորհակալություն հայտնելով թիմի երկրպագուներին:

Ֆեյսբուքյան իր էջում պաշտպանը գրել է, որ ցանկանում է գումար աշխատել՝ ֆուտբոլ խաղալով, ոչ թե պահեստայինների նստարանին նստած, ինչպես վերջին շրջանում:

«Ես չեմ ուզում պարզապես գումար աշխատել: Ցանկանում եմ խաղալ, քանի որ կարծում եմ՝ կարող եմ արդարացնել սպասելիքները: Հուսով եմ՝ «Բորուսիայի» երկրպագուներն ինձ կհասկանան: «Բորուսիան» միշտ իմ սրտում կմնա: Ձեր՝ Նևեն»,- մասնավորապես գրել է Սուբոտիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ