«Բորուսիան» պատրաստ է հունվարին վերադարձնել Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»՝ հայտնում է Daily Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբը պատրաստ է ընդունել Մխիթարյանին վարձակալական հիմունքներով:

Հիշեցնենք, որ Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Պրեմիեր լիգայում միայն մեկ հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ