«Բորուսիան» որոշում է կայացրել Մխիթարյանի հարցով

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ իրարամերժ խոսակցությունները շարունակվում: Այսօր Bild-ը հայտնել է, որ դորտմունդցիները, այնուամենայնիվ, որոշել են նրան պահել թիմում:

«Մենք քննարկել ենք Մխիթարյանի հարցը ամենաբարձր մակարդակով և եկել այն եզրակացության, որ նա պետք է մնա թիմում նաև հաջորդ մրցաշրջանում»,-ասել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

Աղբյուրը նշում է, որ դորտմունդցիները Հյումելսի ու Գյունդոգանի տրանսֆերների շնորհիվ արդեն ավելի քան 60 մլն եվրո են ստացել, ու այս ամառ նրանք այլևս ֆինանսի կարիք չունեն: Ուստի, ակումբը կարող է պահել Մխիթարյանին, նույնիսկ եթե հաջորդ տարի նա հեռանա անվճար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ