«Բորուսիան» որոշել է, թե ում է ձեռք բերելու որպես Մխիթարյանի փոխարինող

SkySports-ի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն այսօր հայտնել է, որ «Բորուսիան» պատրաստվում է գնել գերմանացի Անդրե Շյուռլեին որպես Հենրիխ Մխիթարյանի փոխարինող:

«Բորուսիան ցանկանում է [գնել] Շյուռլեին վերջիվերջո Մխիթարյանին փոխարինելու համար»,-գրել է հայտնի լրագրողը իր թվիթերում: Սակայն, նա չի մանրամասնում` արդյոք դորտմունդցիները հրաժեշտ են տալու Մխիթարյանին այս մրցաշրջանում, թե խոսքը հաջորդ մրցաշրջանի մասին է, երբ հայ ֆուտբոլիստը կլքի ակումբը արդեն որպես ազատ գործակալ:

Նշենք, որ երեկ «Բորուսիայի» ղեկավարությունը Bild-ին հայտնել էր Մխիթարյանին թիմում պահելու որոշման մասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ