«Բորուսիան» փոխարինող է գտել Հյումելսին

Կիևի «Դինամոյի» պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Bild-ը: 25-ամյա ավստրիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:

«Իշամեղուների» ղեկավարությունը դիտարկում է ֆուտբոլիստին որպես Մատս Հյումելսի փոխարինող, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի «Բավարիայի» կազմը:

Նշենք՝ ընթացիկ մրցաշրջանում Դրագովիչը 17 խաղ է անցկացրել Ուկրաինայի կազմում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ