«Բորուսիան» հուլիսի 22-ին կհայտարարի 2 տրանսֆերի մասին

Դորտմունդի «Բորուսիան» հուլիսի 20-ին պաշտոնապես կհայտարարի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի և Անդրե Շյուրլեի տեղափոխությունների մասին, տեղեկացնում է Bild-ը:

«Իշամեղուները» հենց այդ օրը կմեկնեն Չինաստան՝ ուսումնամարզական հավաքի:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Բորուսիան» համաձայնեցրել է պայմանագրերը 2 ֆուտբոլիստի հետ: Շյուրլեի դիմաց դորտմունդյան ակումբը կվճարի 25 մլն. եվրո, իսկ Գյոտցեի դիմաց` 27 մլն. եվրո:

Հիշեցնենք՝ Մարիոն «Բորուսիայից» տեղափոխվել էր «Բավարիա» 2013 թվականին: Այդ ժամանակ մյունխենյան ակումբը 37 մլն. եվրո էր վճարել ֆուտբոլիստի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ