«Բորուսիան» պաշտոնապես հաստատել է, որ Հյումելսը ցանկանում է հեռանալ

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հաստատել է, որ թիմի պաշտպան Մատս Հյումելսն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է առաջիկա ամռանը հեռանալ դորտմունդյան ակումբից ու միանալ Մյունխենի «Բավարիային»:

«Բորուսիան» նշում է, որ թիմն առաջարկ չի ստացել մյունխենյան ակումբի կողմից Հյումելսին ձեռք բերելու վերաբերյալ, ինչպես նաև շեշտում, որ ակումբի որոշումը կպայմանավորվի բավարական թիմի առաջարկած գումարով:

Հյումելսի ու «Բորուսիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի ամռանը: Հրաժարագին սահմանված չէ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ