«Բորուսիան» և «Լեգիան» Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեցին (տեսանյութ)

Երեկ Դորտմունդի «Բորուսիան» և «Լեգիան»  Չեմպիոնների լիգային նոր ռեկորդ սահմանեցին: Երկու ակումբները միասին խփեցին 12 գոլ, գերազանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր «Մոնակոյին» և «Դեպորտիվոյին», ովքեր 2003թ. 8-3 հաշվով էին ավարտել իրենց հանդիպումը:

Բացի այդ, մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ առաջին խաղաղկեսում խփվեց 7 գոլ:

«Բորուսիան» իր 5 գոլերը խփեց 16 րոպեի ընթացքում, որը նույնպես նոր ռեկորդ է Չեմպիոնների լիգայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ