«Բորուսիան» ձեռք է բերել Ռաֆայել Գերեյրոյին

Դորտմունդի «Բորուսիան» մի քանի առաջատար ֆուտբոլիստներին վաճառելուց հետո նոր թիմ է հավաքում: Այսօր դորտմունդցիները հերթական տրանսֆերն են իրականացրել՝ ձեռք բերելով ֆրանսիական «Լորիանի» ու Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Ռաֆայել Գերեյրոյին:

22-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ: Գերմանական ակումբը ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն վճարել է 12 մլն եվրո:

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» արդեն ձեռք էր բերել Մարկ Բարտրային, Օսմանե Դեմբելեին, Էմրե Մորին, Սեբաստիան Ռոդեին ու Միկել Մերինոյին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ