«Բորուսիան» չի հաստատում կիսապաշտպանի տեղափոխությունը «Ման Սիթի»

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ չհաստատելով տեղեկատվությունը:

«Մենք ասելու բան չունենք: Չենք զբաղվում տեղեկատվությամբ, որը հիմքեր չունի»,-Ցորկի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մինչ այդ հաղորդվում էր, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքել անգլիական գրանդի հետ, որը «Բորուսիային» կվճարի 30 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ