«Բորուսիան» ցանկանում է գնել «Էվերտոնի» ֆուտբոլիստի տրանսֆերը

Բելգիայի հավաքականի և «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան», տեղեկացնում է Ruhr Nachrichten-ը:

«Իշամեղուները» 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նախկինում ևս, սակայն հիմա «Բորուսիայի» ղեկավարությունը լրջորեն սկսել է մտածել ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին:

Գերմանական ակումբը պատրաստ է բելգիաիցի հարձակվողի դիմաց վճարել 35 միլիոն եվրո:

Լուկակոյի տեղափոխությունը և ակումբի նախկին ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեի հնարավոր վերադարձը կարող են ստիպել թիմի առաջատարներին  երկարաձգել պայմանագրերը: Այսպիսով, դորտմունդյան ակումբի ղեկավարությունը ոչ միային կուժեղացնի թիմի կազմը, այլ նաև թիմում կպահի առանցքային  ֆուտբոլիստներին՝ Մատս Հյումելսին, Մարկո Ռոյսին և Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք՝ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ