«Բորուսիան» բանակցություններ է սկսել Անդրե Շյուռլեի հետ

Դորտմունդի «Բորուսիան» կապ է հաստատել Անդրե Շյուռելի հետ՝ փորձելով ֆուտբոլիստին ձեռք բերել որպես Հենրիխ Մխիթարյանի փոխարինող, հայտնում է Bild-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Թոմաս Տուխելը արդեն խոսել է Անդրե Շյուռլեի հետ, ում ժամանակին մարզել է «Մայնցում»: «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը, ով ներկայումս հանդես է գալիս «Վոլֆսբուրգում», դորտմունդցիներին կարող է արժենալ 30 մլն եվրո:

Շյուռելի նկատմամբ «Բորուսիայի» հետաքրքրվածության մասին հաղորդվել էր նաև ավելի վաղ, սակայն չէր մանրամասնվում դորտմունդցիների քայլերն այդ ուղղությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ