«Բորուսիան» ընտրելուց առաջ, Ռայոլան Մխիթարյանին առաջարկել է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»

«Բորուսիա» տեղափոխվելուց առաջ, Ռայոլան Մխիթարյանին առաջարկել է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու տարբերակը:

«Матч ТВ» մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն է ունեցել հայտնվել «Ռեալում»:

«Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչը աշխարհի ամենահայտնի գործակալն է Մինո Ռայոլան: Նա առաջարկել է Մխիթարյանին ոչ միայն Դորտմունդ տեղափոխվելու տարբերակը: Հենրիխով նաև հետաքրքրված են եղել «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»: Երկու ակումբներն էլ մոտ էին նրան ստորագրելուն, սակայն երկու դեպքերն էլ ձախողվեցին:»

Ռայոլան Հենրիխին առաջարկել է կարիերան շարունակել «Ռեալում», որը այդ ժամանակ մարզում էր Անչելոտին: Սակայն Ռայոլան նաև նշել է, որ այնտեղ Հենրիխը ավելի շատ ժամանակ անցկացնելու է պահեստայինների նստարանին: Ամեն դեպքում, Մխիթարյանը որոշել է ընտրել գերմանական ակումբի տարբերակը և չի սխալվել»,- ասել է Նոբել Առուստամյանը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ