«Բորուսիա Դ.» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի F խմբի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեպտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ուժերը կչափի մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ:

Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մարկ Կլատենբուրգը, որն սպասարկեց նաև Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչը, Եվրո-2016-ի եզրափակիչը՝ հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բորուսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ». Մրցավարական անձնակազմ՝

Գլխավոր մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ(Անգլիա)

Գլխավոր մրցավարի օգնականներ՝ Ջեյկ Կոլին(Անգլիա), Սայմոն Բենետ(Անգլիա)

Գլխավոր մրցավարի հավելյալ օգնականներ՝ Լի Մեյսոն(Անգլիա), Անդրե Մարիներ(Անգլիա)

Չորրորդ պաշտոնյա՝ Գարի Լենարդ(Անգլիա)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ