Բոնուչին մերժել է անգլիական գրանդի մեգաառաջարկը

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մերժել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը և որոշել մնալ Թուրինում, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ էր վճարել Բոնուչիի համար 60 մլն եվրո, իսկ տարեկան աշխատավարձը հասցնել մինչև 8 մլն եվրոյի` ավելի քան 2 անգամ շատ, քան պաշտպանը ստանում է «Յուվենտուսում»:

Սակայն, Բոնուչին որոշել է մնալ «Յուվենտուսում»: Նա մտադիր է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, ու իր գործակալն արդեն սկսել է բանակցությունները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ