Բոնուչին հայտնել է իր որոշումը «Յուվենտուսին»

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մոտ է թուրինյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն:

«Յուվենտուսը» և Բոնուչին հետաքրքրված չեն «Մանչեսթեր Սիթի» 60 մլն եվրոյի դիմաց ֆուտբոլիստին գնելու առաջարկով, տեղեկացնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում իտալացի ֆուտբոլիստը կհանդիպի «Ծեր սինյորայի» ներկայացուցիչների հետ, որպեսզի թարմացնի նրանց հետ գործարքը:

2015/16 մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը Իտալիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ