Բոնուչին և Մխիթարյանը ՝ Անտոնիո Կոնտեյի գլխավոր տրանսֆերային թիրախներ

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիում» կադրային մեծ փոփոխություններ են սպասվում: Արդեն տեղյակ եք, որ հաջորդ խաղաշրջանից սկսած լոնդոնյան ակումբը կմարզի Իտալիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Իտալացի մասնագետը մտադիր է թարմացնել իր ապագա թիմի կազմը և նրա գլխավոր տրանսֆերային թիրախներն են «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նշվում է, որ Բոնուչին պետք է փոխարինի պաշտպան Ջոն Տերիին, իսկ թե ում կփոխարինի Մխիթարյանը դեռ պարզ չէ:

Ավելացնենք, որ Հենրիխի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել «Արսենալը», «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ