Բոլտը որոշել է ֆուտբոլիստի կարիերա սկսել և արդեն ընտրել է ակումբ

Օլիմպիական խաղերի իննակի մեդալակիր վազորդ Ուսեյն Բոլտը լրջորեն մտադիր է փորձել իր ուժերը ֆուտբոլում: Ջամայկայցի մարզիկը «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու է, բայց պատրաստ է հանդես գալ ավելի ցածր մակարդակի ակումբում:

«ՄՅՈՒ»-ի հետ դեռևս պայմանավորվածություն չկա, բայց ես հավատում եմ, որ մի օր Մոուրինյոն կնկատի իմ տաղանդը և կընտրի ինձ (ծիծաղում է-խմբ.):

Իսկ եթե լուրջ, ապա ֆուտբոլը կլինի մի միջոց, որը մի տեղում կամփոփի իմ որակները: Բայց ինձ անհրաժեշտ է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը: Ես ցանկանում եմ խաղալ: Ցանկանում եմ ստանալ հնարավորություն, որպեսզի տեսնեմ հեռանկար: Երբեմն նայում եմ ֆուտբոլ և մտածում եմ, որ շատերից վատ չեմ խաղում»,-ասել է Բոլտը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ